Եթե մենք ոչխար ենք պահում ու չենք հարստանում ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:34 • 29.08.23

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոռու մարզի իր երկօրյա այցելության շրջանակներում, Հագվի գյուղում էր, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը:

Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 միլիոն դրամ:

Նախատեսվում է 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման հանձնել մինչ դեկտեմբեր:

Վարչապետը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ գյուղի այցելությունից:

«Միջազգային դպրոցներում ոչխար են պահում, մեր մոտ, որ մեկը չսխալվի ասի դպրոցում ոչխար են պահում , այդ օրը ֆեյսբուքահայությունը իր բոլոր գործերը կթողնի ու կսկսի հռհռալ, թե էս ինչ են ասում, դպրոցը գոմ սարքեցիք:

Բայց պետք է փոխել այդ մտածողությունը, որովհետև եթե մեր գյուղացին, մենք կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ կովին, եթե ոչխար ենք պահում ու չենք հարստանում ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին»,- ասել է Փաշինյանը:

Եթե մենք ոչխար ենք պահում ու չենք հարստանում ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)