Դադարեցվել է Երվանդ Քոչար փողոցում գտնվող բենզալցակայանի գործունեությունը

16:49 • 29.08.23

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Երվանդ Քոչարի 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների  նկատմամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնից:

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք լինել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում էր կայացրել։

Օգոստոսի 29-ին Տեսչական մարմնի,  Երևանի քաղաքապետարանի  և Ներքին գործերի նախարարության համատեղ  իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվեց,  և այն  ապամոնտաժվեց։

 

Դադարեցվել է Երվանդ Քոչար փողոցում գտնվող բենզալցակայանի գործունեությունը