Սանահին-Ակներ ճանապարհի շինաշխատանքների մեծ մասը կավարտվի մինչ տարեվերջ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Լոռու մարզ կատարած այցից

10:27 • 29.08.23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել Լոռու մարզ կատարած իր այցից՝ կիսվելով մարզում իրականացվող որոշ աշխատանքների մանրամասներով։

«Տ-5-73 /Հ-70/ - Քարինջ մարզային նշանակության 3,5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 346 մլն դրամ:

Միջոցները հատկացրել է Կառավարությունը», - տեսանյութերից մեկին կից գրել է Փաշինյանը:
Այցի շրջանակներում վարչապետին են ներկայացվել նաև Վանաձոր - Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան տեղամասի վերականգնման և բարելավման աշխատանքները։

«Մ-6, Վանաձոր - Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան տեղամասի վերականգնման և բարելավման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ծրագրի նպատակով պետական բյուջեից հատկացվել է 954 մլն դրամ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա ամռանը», - գրել է Փաշինյանը՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութը:

ՀՆիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ հիմնվել է դեպի Կայան բերդ տանող 1,6 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

Այցի շրջանակներում վարչապետը եղել է նաև Ալավերդի քաղաքում, ծանոթացել Սանահին-Ակներ 9,3 կմ ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքին:

«Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից:

Աշխատանքների մեծ մասը կավարտվեն մինչ տարեվերջ», - գրել է Փաշինյանը՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութը:

Սանահին-Ակներ ճանապարհի շինաշխատանքների մեծ մասը կավարտվի մինչ տարեվերջ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Լոռու մարզ կատարած այցից