Վերացվել է Արմավիրի մարզում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

11:08 • 29.08.23

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, գ. Դաշտ):

Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։

Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

Վերացվել է Արմավիրի մարզում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը