Թբիլիսիում տեղատարափ անձրևը հեղեղել է փողոցները, շենքերը, ծառեր են տապալվել
Թբիլիսիում հորդառատ անձրևը հեղեղել է փողոցները ու տապալել ծառերը, խոչընդոտվել է երթևեկությունը։ Հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։
Ջրհեղեղից լցվել է ինչպես կենտրոնական պողոտաներում, այնպես էլ նեղ փողոցներում։ Մի քանի ժամ է, ինչ շարունակվում է տեղատարափը։ Քաղաքի որոշ հատվածներում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հատուկ հայտարարություն է տարածել՝ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ տալով մնալ տանը։
Տեսանյութերը Tert-ի տելեգրամյան ալիքում։










