Պրիգոժինի հարազատները ցանկացել են, որ հուղարկավորությունը տեղի ունենա միայն մտերիմների ներկայությամբ

20:00 • 29.08.23

Հարազատների ցանկությամբ՝ Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն նրանց և նրա ամենամտերիմ ընկերների ներկայությամբ: РИА Новости-ին հայտնել է Պրիգոժինի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը։

«Ըստ հարազատների ցանկության՝ Պրիգոժինի հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն նրանց և նրա ամենամտերիմ ընկերների ներկայությամբ»,- ասել է նա։

Պրիգոժինի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են այցելել Պորոխովսկոյե գերեզմանատուն», որը Սանկտ Պետերբուրգում է։

Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել էր «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը։ Ընդհանուր առմամբ, տասը մարդ էր զոհվել։

Պրիգոժինի հարազատները ցանկացել են, որ հուղարկավորությունը տեղի ունենա միայն մտերիմների ներկայությամբ