Փրկարարները ոտքը վնասած Լ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

18:50 • 30.08.23

Օգոստոսի 30-ին, ժամը 14։07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարարները Լ․ Ս․-ին (ծնված 1985 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները ոտքը վնասած Լ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային