Աբովյան քաղաքում կառուցվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

21:45 • 30.08.23

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 2-րդ բրիգադը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Գրել է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Լյովա Հ.-ն է, ով նշված տարածքում կառուցվող նորակառույց շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ: 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Աբովյան քաղաքում կառուցվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com