Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին․ Ֆրանսիայի պատվիրակ

15:36 • 30.08.23

Շատերը չգիտեն, որ Արցախում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, նորածինները բավականաչափ սնունդ չունեն, և խիստ սահմանափակ են գազի, լույսի ու ջրի պաշարները։ Եվ այդ մարդիկ այդ ամենինց զրկված են Ադրբեջանի պատճառով, որն արհամարհում է միջազգային իրավունքը:

Այս մասին Սյունիքում կազմակերպված մամուլի ասուլիս ժամանակ ասաց Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակ Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Խավիեր Բերտրանը։

Նրա խոսքով՝ այսօր իրենք հումանիտար բեռ են ցանկանում հասցնել Արցախ, որ մարդիկ արժանապատիվ ապրեն և դա իրենց Ադրբեջանն արգելվել է։

«Հենց սա է, որ մենք ուզում ենք ազդարարել և դատապարտել: Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին»,- նշեց ֆրանսիացի պատվիրակը՝ կոչ անելով, որ մյուս երկրներն էլ հետևեն իրենց օրինակին։

Պաշտոնյան հայտարարեց, որ իրենք դիմում են Ֆրանսիայի նախագահին, որպեսզի օգտվի իր դիրքից, այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է, ընդունել տալ բանաձև, որով Լաչինի միջանցքը կբացվի։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկիզբ: Փարիզի քաղաքապետն ու գործընկերները ուղեկցում են շարասյունը։

 

 

Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին․ Ֆրանսիայի պատվիրակ