ԱՀ ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին

16:57 • 30.08.23

Օգոստոսի 30-ին ԱՀ ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

Այս մասին հայտնում են Արցախի Աժ-ից:

Հանդիպմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:

Հիշեցնենք, որ երեկ արցախցիները հավաքվել էին Ասկերանի տանկի և վրաններ տեղադրել։ 

ԱՀ ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին