Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող նախապայման լինել Բերձորի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման համար․ Դավիթ Բաբայանը BBC-ին հարցազրույց է տվել

21:12 • 30.08.23

Ակնա (Աղդամ) - Ստեփանակերտ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ մեկնաբանություն է տվել BBC-ին։

Բաբայանն ասել է, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության՝ այն չի կարող արգելափակվել, «առավել ևս՝ գրավվել Ադրբեջանի կողմից»։

«Նաև Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող նախապայման լինել Բերձորի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման համար»,- հավելել է նա։

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող նախապայման լինել Բերձորի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման համար․ Դավիթ Բաբայանը BBC-ին հարցազրույց է տվել