Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

23:35 • 30.08.23

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ