Ներքաղաքական կյանքում կա պատկերացումների տարբերություն, փորձում եմ ընդհանուր մթնոլորտ ձևավորել․ ԱՀ ԱԺ նախագահ

11:50 • 30.08.23

Այո՛, առաջին հայացքից անտրամաբանական է հնչում, որ երեք հոգուց բաղկացած խմբակցությունից է Արցախի ԱԺ նախագահն ընտրվել, բայց չպետք է մոռանանք, որ մենք դասական վիճակում չենք։

Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Նա նշեց, երբ Արայիկ Հարությունյանն իրեն հրավիրել ու առաջարկել է այդ պաշտոնը ստանձնել, խոսվել է այդ մասին, որ քաղաքական մեծամասնությունը պետք է առաջադրի թեկնածուին։

«Բավականին բարդ ենք ընդունել այդ առաջարկը։ Քննարկում ենք ունեցել կուսակցության ներսում՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հաշվի առնելով այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները՝ համաձայնություն եղավ»,- ասաց Իշխանյանը։

Անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ ունեն պատկերացումների տարբերություն։ Նա կարծում է, որ այդ տարակարծությունների մոտեցման մղումներ կան։

«Իմ կողմից, ԱԺ-ի կողմից փորձ է արվում և արվելու է, որպեսզի կարողանանք ընդհանուր մթնոլորտ ձևավորել ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հանրային դաշտում։ Իշխանություն-հասարակություն հարաբերություններում մենք ունենք անջրպետ, և դա պետք է վերացվի»,- շեշտեց Իշխանյանը։

Ներքաղաքական կյանքում կա պատկերացումների տարբերություն, փորձում եմ ընդհանուր մթնոլորտ ձևավորել․ ԱՀ ԱԺ նախագահ