Ստամբուլի հասարակական վայրերում արգելվել է ալկոհոլի օգտագործումը

17:40 • 30.08.23

Թուրքիայի Ստամբուլի նահանգում արգելվել է հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործումը:

Նահանգապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ նման որոշում կայացվել է, քանի որ գրանցված միջադեպերի մեծ մասը կապված է եղել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց հետ:

«Միջադեպեր հրահրողները հիմնականում ալկոլոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ էին»,-նշված է եղել հայտարարությունում:

Բացի այդ նշվել է, որ նահանգապետարանի որոշումը նոր չէ,  այն  ընդամենը եղել է հիշեցում նախկինում ընդունված որոշման մասին:

Ստամբուլի հասարակական վայրերում արգելվել է ալկոհոլի օգտագործումը