Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը հասավ Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկիզբ

12:14 • 30.08.23

Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը հասավ Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկիզբ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունն Երևանից շարժվել է դեպի Հակարիի կամուրջ։ Փարիզի քաղաքապետն ու գործընկերները ուղեկցում են շարասյունը։

Շարասյունը Կոռնիձոր է ուղեկցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Փարիզի քաղաքապետը իր Թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ ինքը Հայաստանում է Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Այս հումանիտար աղետին բախվելով՝ իրենք Արցախին շտապ օգնություն են ցուցաբերում։ 

Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը հասավ Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկիզբ