Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

23:46 • 30.08.23

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով՝ Փհենյանին մերձակա Սունան շրջանից։

Հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։

Հարավային Կորեայում վերլուծում են հրթիռների արձակման մասին տեղեկատվությունը։ Զինվորականների տվյալներով՝ հրթիռները թռչել են մոտ 360 կմ և ընկել Ճապոնական ծովում։

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ