Գյուլագարակում կառուցվում է արվեստի դպրոց․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Գյուլագարակում կառուցվում է արվեստի դպրոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառմանը կից հրապարակելով այցից կարճ տեսանյութ։
«Սուբվենցիոն ծրագրի արժեքը 75 մլն դրամ է: Միջոցների 45 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:
Աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ», - հավելել է նա:
Վարչապետի ճշտող հարցին, թե ինչու են որոշել առաջինն արվեստի դպրոց կառուցել, Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը պատասխանցե, որ գյուղում միշտ եղել է արվեստի դպրոց, սակայն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո չկար և վերաբացվել է միայն տարիներ անց, մինչդեռ երեխաները հաճույքով են հաճախում նման հաստատություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։










