Պսկովի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով չորս ինքնաթիռ է վնասվել․ դրանցից երկուսն այրվել են
Պսկովի օդանավակայանում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են այրվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ԱԻՆ-ին հղումով։
«Օգոստոսի 29-ին ժամը 23:28-ին հաղորդագրություն է ստացվել Պսկովում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռների հրդեհի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել է չորս ինքնաթիռ, որոնցից երկուսն այրվել են։
Ավելի ուշ Ռոսավիացիան հայտնել է, որ Պսկովի օդանավակայանում օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո թռիչքները վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, օգոստոսի 30-ին օդանավակայանը չի իրականացնելու և չի սպասարկելու քաղաքացիական չվերթները։










