Փարիզի քաղաքապետին դիմավորել են Սյունիքի մարզպետը, Արցախի ԱԳ նախարարը և Գորիսի համայնքապետը

12:33 • 30.08.23

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից: 

Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը Արցախի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

Հնարավոր է սա 2 people նկարն է

Փարիզի քաղաքապետին դիմավորել են Սյունիքի մարզպետը, Արցախի ԱԳ նախարարը և Գորիսի համայնքապետը