Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

10:22 • 30.08.23

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Սումիի մարզում օգոստոսի 29-ին ժամը 23։11-ին (Երևանի ժամանակով՝ 00։11), իսկ օգոստոսի 30-ին ժամը 04։50-ից (Երևանի ժամանակով՝ 05:50) օդային տագնապ է հայտարարվել ամբողջ Ուկրաինայում։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել