Փրկարարները անչափահաս երեխաներին  ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:55 • 31.08.23

Օգոստոսի 31-ին, ժամը 17:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Կարմիր սար» կոչվող հանդամասում ավտոմեքենան խափանվել է. 3 անչափահաս երեխաներին մոտակա բնակավայր իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

«Փրկարարները երեխաներին ցուցաբերել են համապատասխան օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները անչափահաս երեխաներին  ցուցաբերել են համապատասխան օգնություն