«Զվարթնոցի» ավտոկայանատեղիում կայանված BMW-ում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

21:47 • 31.08.23

Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում դի կա: Գրել է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները BMW մակնիշի ավտմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը 63-ամյա Սևակ Գ.-ն է: 

«Զվարթնոցի» ավտոկայանատեղիում կայանված BMW-ում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com