Կատաղած շան կծածից տուժած 4 երեխաներից 3-ը դուրս են գրվել հիվանդանոցից
Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
«Երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում»,- հայտնել է բժշկական կենտրոնը։
Շան գլխուղեղի հետազոտությունից պարզ է դարձել, որ կենդանու մոտ առկա է կատաղություն:
«Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին»,- հայտնել է բժշկական կազմակերպությունը։










