Հարավաֆրիկյան Հանրապետությունում 56 մարդ է զոհվել բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից

10:07 • 31.08.23

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել, ևս 43-ը վիրավորվել է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մուլաուձին։

Ավելի վաղ, Յոհանեսբուրգի քաղաքապետարանի X սոցցանցի (նախկին Twitter) պաշտոնական էջում հաղորդվել էր 47 զոհի և 43 վիրավորի մասին։

Շենքում հրդեհը սկսվել է տեղի ժամանակով գիշերը ժամը 01:30-ի սահմաններում: Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջները տարհանել են բոլոր բնակիչներին։

Հրդեհի պատճառները պարզված չեն, սակայն Մուլաուձին հայտնել է, որ այն մարվել է։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում 56 մարդ է զոհվել բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից