Գրանտ Շափսը՝ Բրիտանիայի ՊՆ նոր նախարար

14:57 • 31.08.23

Գրանտ Շափսն այսօր նշանակվել է Բրիտանիայի պաշտպանության նախարար, այդ պաշտոնում փոխարինելով Բեն Ուոլեսին, ով նույն օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

X սոցցանցում նորանշանակ նախարարը գրել է, որ Բրիտանիան կշարունակի աջակցությունը Ուկրաինային «Պուտինի բարբարոսական ներխուժման դեմ պայքարում»։

54-ամյա Շափսը կառավարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել, մինչ նոր նշանակումը նա էներգետիկ անվտանգության հարցերով նախարարն էր։

Գրանտ Շափսը՝ Բրիտանիայի ՊՆ նոր նախարար