Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են ՊՆ շենքի մոտ․ հանդիպում են պահանջում
Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ։
Նրանք պահանջում տեղեկությունների փոխանցել 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած իրենց երեխաների մասին։
«Բերեք մեր երեխաներին, Ձեզ ենք տվել մեր երեխաներին, բերե՛ք, տվե՛ք»,- ասաց ծնողներից մեկը նրանց մոտեցած ՊՆ աշխատակիցներից մեկին։
Հավաքված ծնողների մեկ ուրիշն էլ ասաց, որ մայիսի 2-ից մինչ այսօր չեն հանդիպել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ նշելով, որ «մկան պես խաղացնում են»։










