Մեր քաղաքացու հոգեբանական վիճակը անկում է ապրել, մենք նորից կստեղծենք հաղթող հայ. Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)

13:04 • 31.08.23

Մենք ունենք անտարբեր քաղաքացի, մեր քաղաքացու բարոյահոգեբանական վիճակը շատ է անկում ապրել, մեր բոլոր իշխանությունները իրենց գործողություններով մեր քաղաքացիների հավատը վերացրել են:

Այս մասին ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը:

Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի 4 օրը Երվանդ Թարվերդյանը, կուսակցության անդամների հետ Շենգավիթում էր:

Երվանդ Թարվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համոզված է, որ քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին ակտիվ չի լինելու, սակայն մենք ունենք շատ լավ, ինքնասեր և իրենից արժեք ներկայացնող քաղաքացիներ:

«Մեր ֆունկցիան պետք է լինի, մեր քաղաքացու բարոյահոգեբանական վիճակը վերափոխել և նորից ստեղծել հաղթողի որակ: Որովհետև մենք ստեղծող ազգ ենք, մենք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք հայի դաստիարակության վրա, հայի որակի նորից վերականգնման վրա»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյությում:

Մեր քաղաքացու հոգեբանական վիճակը անկում է ապրել, մենք նորից կստեղծենք հաղթող հայ. Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)