Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը

12:34 • 31.08.23

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։

Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։

2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։

Ռուս խաղաղապահների արդեն նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը օրեր առաջ լքել էր Լեռնային Ղարաբաղը։

Ապրիլի 25-ին Լենցովը փոխարինել էր գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում։ Վոլկովը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարին։

Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը