ԱՄՆ իշխանություններն ավելի քան 450 միլիոն դոլար են հատկացնում թմրամիջոցների դեմ պայքարի համար

20:33 • 31.08.23

Միացյալ Նահագների իշխանություններն ավելի քան 450 միլիոն դոլար են հատկացնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների գերդոզավորումների «համաճարակի» դեմ պայքարի համար։ Այս մասին հողորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

Նշվում է, որ գումարը կուղղվի թմրամիջոցների օգտագործման կանխարգելման ուժեղացմանը, դրանց օգտագործման վնասի նվազեցմանը, ռեաբիլիտացիային և ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

Սպիտակ տունը նախատեսել է ընդունել թմրամիջոցների գերդոզավորման զոհերի հարազատներին։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ երկրում թմրամիջոցների գերդոզավորումից մահացության դեպքերի թիվն աճում է արդեն երեք տարի՝ 2019-ից մինչև 2021 թվականը և հիմնականում ֆենտանիլի անօրինական արտադրության պատճառով։

Կենտրոնի վերջին տվյալների համաձայն, որոնց վկայակոչում է Սպիտակ տունը, գերդոզավորումից մահացությունների թիվը նվազում է արդեն 13 ամիս անընդմեջ։

ԱՄՆ իշխանություններն ավելի քան 450 միլիոն դոլար են հատկացնում թմրամիջոցների դեմ պայքարի համար