«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես». կանանց բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ

10:52 • 31.08.23

«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»:

Նախաձեռնության խորագիրն է «Մանդատ չունես»: Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ:

«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես». կանանց բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ