Այրվել է Mercedes-Benz-ի շարժիչի հատվածը

18:21 • 01.09.23

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։20-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Կ. Վ., ծնված 1978 թ․) շարժիչի հատվածը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այրվել է Mercedes-Benz-ի շարժիչի հատվածը