Բախվել են Porsche Panamera, Mitsubishi Pajero, Chevrolet, Toyota Prius և Nissan March մակնիշի ավտոմեքենաները․ Shamshyan.com (լուսանկարներ)

19:03 • 01.09.23

Օօգոստոսի 31-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են Porsche Panamera, Mitsubishi Pajero, Chevrolet, Toyota Prius և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Բախվել են Porsche Panamera, Mitsubishi Pajero, Chevrolet, Toyota Prius և Nissan March մակնիշի ավտոմեքենաները․ Shamshyan.com (լուսանկարներ)