Թանկագին մանկավարժներ, ձեր ամենօրյա անձնուրաց և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության շարունակական առաջընթացը. Արամ Ազատյան

14:35 • 01.09.23

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և  շնորհավորել սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:

«Սիրելի երեխաներ, ուսանողներ, ցանկանում եմ, որ անդադար կրթվելը ձեր կյանքի առաջնահերթ նպատակներից լինի: Գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունն ուղեկցի ձեզ ուսումնառության բոլոր տարիներին

Թանկագին մանկավարժներ, մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, քանզի ձեր ամենօրյա անձնուրաց և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության շարունակական առաջընթացը»,- գրել է նա:

Հնարավոր է սա 9 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 2 մարդ, երեխա and քաղցրավենիք նկարն է

Թանկագին մանկավարժներ, ձեր ամենօրյա անձնուրաց և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության շարունակական առաջընթացը. Արամ Ազատյան