ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները

18:10 • 01.09.23

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները