Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է․ Գոռ Գևորգյան

19:23 • 01.09.23

Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է: Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։

«Մեր պարագայում «խաղաղության այդ օրակարգը» կառուցվում է «զիջել զիջելու» համար սկզբունքով, ավելին՝ այն ուղեկցվում է գրեթե ամենօրյա ադրբեջանական հայատյաց քարոզով: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ փաստացի չկա որևէ միջազգային շահագրգիռ կողմ, որը կստանձներ կամ կստանձնի այդ խաղաղության երաշխավորողի դերը՝ չսահմանափակվելով միայն գթասրտորեն դատապարտող կոչերով»,- նշել է նա։

Ըստ նրա՝ 2020 թ. աղետաբեր պատերազմի հետևանքները և 2021 թ. մեկնարկած «խաղաղության օրակարգը» խեղել են «մեր պետության սուբյեկտայնության հետագիծը միջազգային հարաբերություններում»:

«Հայաստանը գործոն-սուբյեկտից դարձել է շահեր սպասարկող օբյեկտ:

Քաղաքական որակապես նոր օրակարգը կարող է բերել միայն նոր քաղաքական ուժը:
Ուժ և կորով մեր տղերքին:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,- գրել է արևելագետը:

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է․ Գոռ Գևորգյան