Կապանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է․ ՍԱՏՄ

12:23 • 01.09.23

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Սյունիքի մարզ, ք. Կապան):

Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։

Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

Կապանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է․ ՍԱՏՄ