Մենք տեսնում ենք, որ Արցախում առաջնորդության խնդիր կա, բայց պետք է անցնցում հանգուցալուծել իրավիճակը․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

16:21 • 02.09.23

Արցախի Անկախության օրվա առիթով «Ապրելու երկիր» կուսակցության անդամները, կուսակցության համահիմնադիր, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ այցելել են Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, որտեղ վերջիններիս դիմավորել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։

Մանե Թանդիլյանն ու կուսակցության անդամները Արցախին նվիրված հուշամատյանում իրենց մաղթանքը հղեցին տոնի առթիվ։

Այնուհետև Մանե Թանդիլյանը ծանոթացավ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում տեղադրված արցախցի նկարիչների գործերին։

Հետո հաջակցություն Արցախի սիմվոլիկ ակցիա անցկացրին՝ ծանանելով Արցախի դրոշը։

«Ապրելու Երկիրի» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի անկախության 32-ամյակին հայտնվել ենք ծանրագույն ժամանակաշրջանում։

Արցախի տոնի առիթվ շնորհավորելով հանդերձ քաղաքական գործիչն ընդգծեց, որ յուրաքանչյուրս պետք է հանձնառու լինենք, պատասխանատվություն զգանք իրավիճակ փոխելու՝ ինչպես, երբ և ովքեր, դա, ըստ նրա, այլ հարց է։

«Համոզված եմ, որ Արցախի ժողովուրդն իր բաժին անելիքն այսօր Արցախում անում է լիարժեք և մենք պարտավոր ենք այդ կամքի իրացնողը դառնալու»,- հավելեց նա։

Անդրառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ Մանե Թանդիլյանն արձանագրեց, որ նախքան Ռուբեն Վարդանյանի մեկնելն էր Արայիկ Հարությունյանը պարբերաբար հրաժարական տալու ցանկություն հայտնել։

«Մենք այսօր պարտավոր ենք ցնցումների չենթարկել իրավիճակը, Արցախում կա հրաժարական, կա սահմանադրություն, որն այդ իրավիճակում լուծումներ է առաջարկում։ Պետք է անցնցում հանգուցալուծել իրավիճակը։ Մենք տեսնում էինք, որ առաջնորդության խնդիր կա և դա ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Ես հույս ունեմ, որ Արցախի խոհեմ ժողովուրդը լուծելու է հարցն իրավական ճանապարհով՝ առանց ավելորդ լարվածության և այստեղից էլ պետք չէ բենզին լցնել»,- նկատեց Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամբողջ գործիքակազմը կիրառում է Արցախի և Հայաստանի դեմ։

«Մենք էլ իբր ոչ լսում ենք, ոչ տեսնում։ Այդ մարդիկ խաղաղության օրակարգ չունեն, իսկ Ադրբեջանն իր քարտեզները Հայաստանի տարածքում է նկարում։ Ստեղծված իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը պատերազմից հետո, և այն պարտությունը, որ ՀՀ-ն ու Արցախը կրել էին իշխող ուժի օրոք, այլևս հնարավորություն չեն տալիս այդ անձին բանակցել արժանապատիվ։ Մարդիկ համարել են, որ այդպես չեն անելու, դրա համար ՀՀ-ն ու Արցախն ամեն օր գնում են զիջուների։ Անձը պետք է փոխվի, իրավիճակը պահանջում է դա, որպեսզի այլ բանակցող իր առաջակներով սկսի լուծումներ գտնել։ Շատ բան է կախված դիվանագիտական կորպուսից»,- նշեց նա՝ պնդելով, որ բանակցողը պետք է փոխվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մենք տեսնում ենք, որ Արցախում առաջնորդության խնդիր կա, բայց պետք է անցնցում հանգուցալուծել իրավիճակը․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)