Թեև այսօր Արցախի ժողովուրդը գտնվում է օրհասական և ճգնաժամային իրավիճակում, բայց միևնույն է ցույց է տալիս իր անսահման տոկունությունն ու կամքը՝ առ հայրենիք․ Երվանդ Թարվերդյան

17:33 • 02.09.23

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի անկախության տոնի առթիվ։

«Արցախի Հանրապետության անկախության օրը, հայոց օրացույցի ամենանշանակալից օրերից է:

Թեև այսօր Արցախի ժողովուրդը գտնվում է օրհասական և ճգնաժամային իրավիճակում, բայց միևնույն է ցույց է տալիս իր անսահման տոկունությունն ու կամքը՝ առ հայրենիք:

Արցախի սիրելի՛ ժողովուրդ, անկախ ամեն դժվարությունից, դուք պետք է ընդունեք մեր շնորհավորանքները՝ Անկախության տոնի առթիվ, որովհետև մենք բոլորս այն ձեռք ենք բերել մեր հայորդիների արյան գնով: Ցանկանում եմ, որ չկորցնեք այն լույսը, որն առկայծում է ձեր հոգիներում՝ հանուն վաղվա հզոր ապագայի», - գրել է նա:

 

Թեև այսօր Արցախի ժողովուրդը գտնվում է օրհասական և ճգնաժամային իրավիճակում, բայց միևնույն է ցույց է տալիս իր անսահման տոկունությունն ու կամքը՝ առ հայրենիք․ Երվանդ Թարվերդյան