Դիլիջանի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի․ «Ճանապարհային դեպարտամենտ»

17:51 • 02.09.23

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելը (Դիլիջանի թունել) բարեկարգելու համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սույն թվականի սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, ժամանակավորապես կդադարեցվի թունելով երթևեկությունը

Նշված ժամանակահատվածում ճանապարհային երթևեկությունը տվյալ ուղղությամբ, երթևեկության շրջանցումն առաջարկվում է իրականացնել Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով:

Ներկայացվում է երթևեկության շրջանցման սխեման։ 

10.jpg (27 KB)

Դիլիջանի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի․ «Ճանապարհային դեպարտամենտ»