Բելգորոդի մարզում կրկին ուկրաինական անօդաչու է խոցվել․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր թելեգրամյան ալիքում հայտնել է Բելգորոդի մարզում ուկրաինական հեթական ԱԹՍ-ի խոցման մասին։
«Սեպտեմբերի 2-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15։00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 16։00) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ուկրաինական անօդաչուն ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչուների հարձակման ևս երկու փորձի մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հարձակման փորձերը կանխվել են։










