Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է իրենցը. Գայա Արզումանյան
Ուզում եմ շոնրհավորել բոլոր իմ արցախցիներին, ցավոտ սրտով եմ շնորհավորում, բայց իմ համար միշտ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եղել է ու լինելու է անկախ, ազատ:
Այս մասին Ազատության հրապարակում Արցախի անկախության օրվա առթիվ կազմակերպած հանրահավքի ժամանակ ասել է երգչուհի Գայա Արզումանյանը:
«Մենք պիտի ուժեղ լինենք, այսօր ծնողիս հետ խոսում էի, մինչև վերջին րոպեն իրենք առաջնահերթ ասում էին, որ չենք կարող թուրքից ընդունել այն, ինչը փորձում են մեզ տալ, այդ կուտը մենք չենք ուտելու, որով այսօր պիտի հային խաբեն, չի լինելու, որ հումանիտար օգնություն է, ուրեմն պետք է ընդունենք: Ես բոլոր արցախցիների անունից կարող եմ վստահաբար ասել, որ Արցախը միշտ եղել է ու պիտի լինի անկախ և ազատ»,- ասել է նա:
Նրա խոսքով Ճանապարհը բացվելու է, ուզեք թե չուզեք:
«Ես մեր թշնամիներին ասում եմ, բոլորդ լավ լսեք, Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է իրենցը»,- ասել է նա:










