Ինժեներական աշխատանքներ կատարելիս 2 զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները

23:58 • 02.09.23

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Ինժեներական աշխատանքներ կատարելիս 2 զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները