Հռոմի Պապը կոչ է արել վերականգնել առանց հակամարտությունների աշխարհը, ինչպես Չինգիզ Խանի նվաճումներից հետո էր
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել վերականգնել աշխարհն առանց հակամարտությունների, ինչպես դա եղավ Չինգիզ խանի նվաճումներից հետո։
Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 2-ին, պոնտիֆիկոսն առաջին անգամ այցելել է Մոնղոլիա և հանդիպել երկրի նախագահի հետ։ Միջոցառման ընթացքում նա հանդես է եկել ելույթով և նշել, որ հանրապետություն է ժամանել բնակիչների համար կարևոր ժամանակ՝ Չինգիզ Խանի ծննդյան 860-ամյակի տոնակատարությանը։
Նա նշել է, որ մի քանի դար շարունակ Մոնղոլական կայսրությունը ներառում էր տարատեսակ հողերի։ Ըստ պոնտիֆիկոսի՝ դա խոսում է մոնղոլների նախնիների՝ ժողովուրդների ակնառու որակները ճանաչելու և դրանք հանուն ընդհանուր զարգացման օգտագործելու կարողության մասին։
«Այս մոդելը պետք է գնահատվի ըստ արժանվույնս և կրկին առաջարկվի այսօր»,- ընդգծել է Պապը:










