ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելոգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների երկու հարձակման փորձի մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելոգորոդի մարզում ուկրաինական անօդաչուների հարձակման փորձի մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների հարձակման փորձերը կանխվել են։
«Սեպտեմբերի 2-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:45-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 13։45) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձը: Ուկրաինական անօդաչուն ոչնչացվել է Բելոգորոդի մարզի տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ մեկ այլ հաղորդագրությամբ ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ի առավոտյան Կիևը փորձել է երկու ԱԹՍ-ով հարձակում իրականացնել ՌԴ տարածքի վրա, սակայն ռուս զինվորականները որսացել են ուկրաինական անօդաչուները Բելոգորոդի մարզի տարածքում։










