Nissan Tiida-ն տապալել է Տափերական գյուղի ցուցանակը և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում․ Shamshyan.com (լուսանկարներ)

18:17 • 03.09.23

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում  Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան բախվել է Տափերական գյուղն ազդարարող ցուցանակին, կոտրել այն և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Nissan Tiida-ն տապալել է Տափերական գյուղի ցուցանակը և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում․ Shamshyan.com (լուսանկարներ)