Սեպտեմբերի 2-ի գիշերն ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Shamshyan.com

22:06 • 03.09.23

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին,  ներթափանցել ներս և վնասել գույքը:

Կրակոցների արդյունքում տուժածներ չկան:

Սեպտեմբերի 2-ի գիշերն ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Shamshyan.com