Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել

17:54 • 03.09.23

Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության՝ որոշումը կայացվել է հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Կհայտարարվի նոր մրցույթ:

Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:

Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել