Թեհրանում մեկնարկել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը
14:26 • 03.09.23
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը այսօր (կիրակի) հանդիպել են Իրանի մայրաքաղաքում։
Ֆիդանը այցով ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Սա Ֆիդանի առաջին այցն է Իրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
Placeholder










