ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից և դադարեցնելու հերթական ցեղասպանությունը. Ադամ Շիֆ
Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, որոնք ստիպված են դիմակայել ամիսներ շարունակվող ու մահացու շրջափակմանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
«Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից և դադարեցնելու հերթական ցեղասպանությունը», - գրել է քաղաքական գործիչը։










