Սիրիական ուժերը հարձակվել են Հալեպում և Իդլիբում ավազակախմբերի հենակետերի վրա

16:34 • 03.09.23

Սիրիական բանակի հրետանին հարձակվել է գրոհայինների դիրքերի վրա Հալեպ և Իդլիբ նահանգներում՝ ի պատասխան հյուսիսային գոտում զինյալների կողմից հրադադարի խախտման։

Գրել է ТАСС-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին։

Զանգվածային հարվածներ են հասցվել հակառակորդի հրամանատարական կետերին, ամրացված տարածքներին ու թիկունքային հենակետերին։

Ավելի վաղ «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման անդամները փորձել են գրավել կառավարական ուժերի պաշտպանության ներքո Քֆար Թաալ ու Քֆար Իմմա բնակավայրերը։ 5 սիրիացի զինվոր է սպանվել նրանց հարձակումը հետ մղելիս։

Ալ-Մահմուդիայի և Արաբ-Հասանի ճակատի մեկ այլ հատվածի վրա հարձակումն իրականացվել է «Սիրիայի ազատագրման բանակի» ընդդիմադիր ուժի զինյալների կողմից: Թուրքական հրետանին նրանց աջակցել է՝ հրթիռակոծելով սիրիական զորքերի պաշտպանական գծերն Իդլիբ նահանգի հարավում՝ Մաարետ ալ Նաամանում և Քֆար Նոբուլում։ Այս հարվածների հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

«Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումների և նրա դաշնակիցների ակտիվությունը 2023 թվականի սկզբից նկատելիորեն աճել է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիայի հյուսիսում նրանց զինված հարձակումների զոհ է դարձել 57 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 18 երեխա։

Սիրիական ուժերը հարձակվել են Հալեպում և Իդլիբում ավազակախմբերի հենակետերի վրա